Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Ժողովրդին մեջբերելով՝ Նիկոլը կատարում է Ալիևի պահանջը, հող է նախապատրաստում՝ ձերբակալելու նախկին նախագահներին

Ժողովրդին մեջբերելով՝ Նիկոլը կատարում է Ալիևի պահանջը, հող է նախապատրաստում՝ ձերբակալելու նախկին նախագահներին
09.05.2025 | 17:33

Երեկ (07.05.2025-irates.am) ԱԺ-ում խուլիգանական վարքագիծ դրսևորող Նիկոլ Անհողը կրկին նախկիններին հիշեց ու հայտարարեց, թե բա ինքը, երբ գնում է գյուղեր, առաջին հարցը, որ իբր տալիս են իրեն գյուղացիները, որոնք «մոռանում» են Նիկոլի կառուցած մանկապարտեզները և ասֆալտապատումը՝ «Ինչու՞ են Քոչարյանն ու Սարգսյանը ազատության մեջ... Ե՞րբ են նրանք բանտարկվելու...» ու իբր ինքը՝ Նիկոլ Անհողը շատ զարմանում է դրանից...

Քաղաքականապես և բառի բուն իմաստով անգրագետ ժողովրդին հղում անելը ամենահեշտ բանն է դեմագոգ և մանիպուլյանտ ղեկավարների համար, ինչպիսին Նիկոլն է:

Իրականում կապիտուլյանտ Նիկոլը, իբր, ժողովրդի խոսքերը և պահանջները մեջբերելով փորձում է հիմքեր ստեղծել ու ձերբակալել Արցախը ազատագրած և Ադրբեջանին հաղթած ՀՀ նախկին նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որոնց պատժելու պահանջը բազմիցս է հնչել Բաքվից, այդ թվում նաև Ալիևի մակարդակով:

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիևի հորը՝ Հեյդարին, հաղթած գործիչներ են, որոնց պատժելը Իլհամի կողմից ստորացված Նիկոլի ձեռքով ամենամեծ ձեռբերումներից մեկը կլինի նույն Իլհամի համար, Արցախը նույն Նիկոլի ձեռքով և հազարավոր հայերի կյանքի գնով ստանալուց հետո:

Չի բացառվում նաև, որ Ալիևի պատվերը՝ Քոչարյանին և Սարգսյանին ձերբակալելը, Նիկոլ Անհողը «համեմի» Ադրբեջանի նոր պահանջները նկյանքի կոչելու հետ, օրինակ, սահմանազատման անվան տակ նոր տարածքներ նվիրի Ալիևին և ժողովրդին հղում անելով հիմքեր է ստեղծում նախկին նախագահներին կալանավորելու համար, որ վերջիններս չկարողանան պայքարել իր քայլերի դեմ:

Հակահայ Նիկոլին և դրա երկրպագուներին հիշեցնեմ՝ համեմատություններ չեմ տանում, բայց երբեք չմոռանաք, որ Հիսուս Քրիստոսին նույն ժողովուրդը խաչեց նախընտրելով ողջ տեսնել հանցագործին:

Ի դեպ,Կամբոջայում էլ, նույն գյուղացիների կողմից ղեկավար ընտրված Պոլ Պոտը ցեղասպանեց այդ գյուղացիների զգալի մասին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ